Artsakhpress

Միջազգային

Մեդվեդեւը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները համեմատել Է տնտեսական պատերազմ հայտարարելու հետ

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:

Մեդվեդեւը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները համեմատել Է տնտեսական պատերազմ հայտարարելու հետ

Մեդվեդեւը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները համեմատել Է տնտեսական պատերազմ հայտարարելու հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Ես չԷի ցանկանա մեկնաբանել ապագա պատժամիջոցների շուրջ խոսակցությունները, բայց կարող եմ ասել մի բան՝ եթե հետեւի բանկերի գորունեության կամ այս կամ այն աժույթի օգտագործման արգելման տիպի մի բան, ապա դա կարելի կլինի որակել միանգամայն շիտակ, այն Է՝ տնտեսական պատերազմի հայտարարում: Եվ այդ պատերազմին հարկավոր կլինի հակազդել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները դա պետք Է հասկանան»,- ասել Է վարչապետը: Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչն օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ Էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին: «Սահմանափակիչ միջոցները կներառեն բարձրտեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներ, ներառյալ Էլեկտրոնիկան եւ հաղորդակցությունները, լազերները, սենսորները, ինչպես նաեւ նավթի ու գազի վերամշակման առաջավոր տեխնոլոգիաները»,-հայտարարել Է Պետդեպի ներկայացուցիչը:
Նույն օրը ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ Է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: «Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել Է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ Է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ: Նրա խոսքով՝ «այդ ֆոնին տարօրինակ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամության վերաբերյալ ամերիկյան վարչակազմի պնդումները»: «Դա չքողարկված երկերեսանիություն Է»,-հայտարարել Է Զախարովան:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search