Artsakhpress

Հասարակական

Նոր ուսումնականում Արցախում կբացվեն 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Ծմակահողի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի դպրոցներում կբացվեն ևս 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ. արդյունքում Արցախը կունենա 13 լաբորատորիա:

Նոր ուսումնականում Արցախում կբացվեն 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Նոր  ուսումնականում  Արցախում  կբացվեն  3  «Արմաթ»  ինժեներական   լաբորատորիաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   ասել է  ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝  նշելով, որ  իրենց  նպատակն  է  Հայաստանն  ու  Արցախը  դարձնել  բարձր  տեխնոլոգիաների  կենտրոններ
Նրա  խոսքով՝  տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների  արտաքին    պահանջարկը  շատ   մեծ  է, և   իրենք  փորձում  են պատրաստել     այնպիսի  մասնագետներ, որոնք  կունենան   աշխատանք   և   իրենց   գործով  օգտակար   կլինեն  հայրենի  երկրի   զարգացմանն  ու   շենացմանը: 
«Մենք  պատրաստում  ենք  երեխաներ, ովքեր    հետագայում   մտածելու   են   իրենց  բիզնես   ծրագրերով  աշխատանքի համաշխարհային  շուկա    դուրս  գալու   մասին: Առաջիկայում  Մեքսիկայում  կանցկացվի  համաշխարհային ռոբոտաշինության մրցույթ, որին     ամբողջ    աշխարհից  կմասնակցի    160    թիմ:  4   մասնակից    էլ  որոշել  ենք  մենք   ուղարկել: Հուսով  ենք, որ     նրանք  կարձանագրեն    լավ  արդյունքներ՝    բարձր  պահելով    Հայաստանի  պատիվը»,-մասնավորապես  ասել է  Կ.  Վարդանյանը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search