Artsakhpress

Սփյուռք

Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք

Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում 2018թ. օգոստոսի 12-ին տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք` ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու:

Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք

Ջավախքի Դամալա գյուղում տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից: 
Միջոցառումների շարքը կսկսվի  ժամը 11:00-ին Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցմամբ, որից հետո կկատարվի  խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները կբաժանվեն ժողովրդին: Այնուհետև տեղի կունենա համերգ Կողտաբերդ ամրոցում, որտեղ ելույթ կունենան Դամալա գյուղի պարի համույթը, Ասպինձայի անսամբլը և Հայաստանից ժամանած կատարողներ:
Կողտաբերդի միջոցառմանը  կհաջորդի վերականգնված աղբյուր-հուշարձանի hանդիսավոր բացման արարողությունը: 19-րդ դարի վերականգնված աղբյուր-հուշարձանի բացման արարողության ավարտին Դամալա գյուղի պարի համույթը ներկաներին կհամախմբի հայկական ավանդական, տոնական շուրջպարի ներքո՝ օրն ամփոփելով մշակութային շնչով և ոգով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search