Artsakhpress

Միջազգային

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի

Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի:

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի վաղ հաղորդվել Էր 12 զոհվածների մասին:
Նշվում Է, որ Կատալոնիայում տապից մահացել Է եւս հինգ մարդ: Խոսքը վերաբերում Է 52-ից մինչեւ 81 տարեկան երկու տղամարդու եւ երեք կնոջ: Նրանցից երեքը մահացել են մունիցիպալիտետի Օսպիտալետ հիվանդանոցում (Բարսելոնայի նահանգ), մեկ մարդ մահացել Է Ֆիգերաս քաղաքի հիվանդանոցում, հինգերորդ զոհը գրանցվել Է Բարսելոնայում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Կատալոնիայում մահացել Է վեց մարդ՝ չորս հոգի մահացել Է Էստրեմադուրայում, երկուսը՝ Մուրսիայում: Այսպիսով, Իսպանիայում տապի զոհերի թիվը հասել Է 17-ի:
Անցյալ շաբաթվա կեսերին Իբերիական թերակղզում շոգ եղանակ Է հաստատվել, որոշ շրջաններում ջերմաչափի սյուները բարձրացել են մինչեւ 40 աստիճան: Երկուշաբթի օրվանից շոգն սկսել Է թուլանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search