Artsakhpress

Հասարակական

Մի խումբ շինարարներ մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել են ԱՀ քաղաքաշինության նախարարի կողմից

Օգոստոսի 10-ը շինարարների մասնագիտական տոն օրն է, որի առթիվ այսօր ԱՀ կառավարության շենքում քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդիպել է համակարգի մի խումբ աշխատողների հետ:

Մի խումբ շինարարներ մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել են ԱՀ քաղաքաշինության նախարարի կողմից

Մի   խումբ   շինարարներ  մասնագիտական  տոնի  առթիվ   պարգևատրվել  են    ԱՀ  քաղաքաշինության  նախարարի  կողմից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  Կ.  Շահրամանյանը   տոնի  առթիվ  շնորհավորել  է     շինարարներին  և   մաղթել    նրանց հաջողություններ:
Նա  ասել  է, որ    շինարարների   աշխատանքը   գնահատանքի  է  արժանի. նրանց     կառուցած   շինությունները  դարեր  շարունակ    ծառայում  են    հանրությանը:   
«Մեզ  պարտադրված պատերազմի  ժամանակ  բազում  շենքեր ու   շինություններ, արտադրական  ենթակառուցվածքներ   են  ավիրվել: Կարճ   ժամանակում    շինարարներն  են   վերականգնել  դրանք  և  նոր  տեսք  հաղորդել    քաղաքին, գյուղերին»,-նշել է  Կ.  Շահրամանյանը
Նախարարն  ավելացրել է, որ  վերջին   10  տարիների  ընթացքում   Արցախի  պետական    բյուջեով  շինարարությանն  է  հատկացվել    մոտ  144  մլրդ  դրամ, իսկ    բարերարի   և  այլ    պատվիրատուների  կողմից  էլ՝  423  մլրդ:
«Հուրախություն  բոլորիս՝  մեր  շինարարական  բոլոր կազմակերպությունները  համալրված են   ժամանակակից  մեքենաներով  ու   մեխանիզմներով. այն   պարբերաբեր   թարմացվում  է: Շինարարությանը   հատկացված    այս  գումարները  խոսում  են   այն  մասին, որ կառավարությունը մշտապես անում է   ամեն  ինչ, որպեսզի   մեր  երկրում  շինարարությունը  զարգացում  ապրի»,-ասել   է   նախարարը:
Քաղաքաշինության  բնագավառում  նշանակալի  ավանդի   համար  Կ.  Շահրամանյանը  ոսկե  մեդալներով   պարգևատրել է «Շին-Վեր  Պլյուս»  ՍՊԸ  տնօրեն   Նորայր  Հարությունյանին, «Բերդ» ՍՊԸ  տնօրեն  Մելս  Քարամյանին  և  «Խաչեն» ՓԲԸ  տնօրեն Սեյրան  Արզումանյանին: Մի   խումբ  շինարարներ էլ  արժանացել են  պատվոգրերի  և   նվերների:
«Շին-Վեր  Պլյուս»  ՍՊԸ  տնօրեն   Նորայր  Հարությունյանը  մեզ  հետ  զրույցում  ասել է,որ  իր ստացած    ոսկե  մեդալն  իր    շինարարական  ընկերության   ողջ  թիմի  աշխատանքի  արդյունքն  է. այդ  նրանք  են   օր ու  գիշեր    աշխատում    հանուն    Արցախի   շենացմանն  ու  բարգավաճմանը:
Նրա  խոսքով՝  պարգևն   ավելի  պարտավորեցնում    է  շինարարներին՝  աշխատել  ավելի  լավ  ու  որակյալ, արժանին  մատուցել  հայրենիքին: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search