Artsakhpress

Տնտեսական

Պետական ինչ աջակցություն կտրվի հողօգտագործողներին քամու և կարկտի հետևանքով կրած վնասների դիմաց. ներկայացնում է գյուղնախարարը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հանդիպել է լրագրողների հետ՝ ամփոփելու գյուղատնտեսական տարվա ընթացիկ փուլը և անդրադառնալու նաև ոլորտին առնչվող որոշ օրակարգային հարցերի:

Պետական ինչ աջակցություն կտրվի հողօգտագործողներին քամու և կարկտի հետևանքով կրած վնասների դիմաց. ներկայացնում է գյուղնախարարը

Պետական ինչ աջակցություն կտրվի հողօգտագործողներին քամու և կարկտի հետևանքով կրած վնասների դիմաց. ներկայացնում է գյուղնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարը իր խոսքում ընդգծեց, որ շոշափվող հարցերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն կա՝ կարևորելով դրանք հանրությանը ավելի մատչելի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Խոսելով բերքահավաքի ընթացքի վերաբերյալ՝ Ժ. Միրզոյանը նշեց, որ հացահատիկային մշակաբույսերից ցորենի և գարու  բերքահավաքը գրեթե ավարտվել է: «Արդեն կարող ենք արձանագրել, որ ցորենի և գարու մասով 1 հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 20.1 ցենտներ, որից ցորենի միջին բերքատվությունը կազմում է 22.7 ց/հա, իսկ  գարունը՝ 17.1 հա/ց»,- նշել է գյուղնախարարը:
Նրա  գնահատմամբ՝ տարին աշնանացան  մշակաբույսերի առումով այնքան էլ բարենպաստ չէ: Արձանագրվել են մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդել բերքատվության վրա: Դրանցից ամենամեծ ազդեցությունն ունեցել են մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած ուժեղ քամիները և տեղացած կարկուտները: «Ընդհանուր առմամբ ավելի քան 15 հազարից ավել ցանքատարածքներ կրել են բերքի լուրջ կորուստնոր,  որոնցից միայն 9500 հա ցորենի և գարու ցանքատարածքներ ամբողջությամբ ոչնչացվել են»,- պարզաբանել է գյուղնախարարը:
Ժ. Միրզոյանը հայտնել է, որ ոլորտի մասնագտների կողմից արդեն ավարտվել են այդ ցանքատարածքների կրած վնասների չափերի ճշտման աշխատանքները:
Ըստ գյուղնախարարի՝ Կառավարության կողմից նախատեսված պետական ֆինանսական աջակցությամբ ամբողջությամբ վնասված 1 հեկտարի դիմաց նախատեսվում է հետևյալ դրամական աջակցությունները.
Ցորեն - 40 հազար դրամ
Գարի - 30 հազար դրամ
Հաճար - 30 հազար դրամ
Արևածաղիկ - 50 հազար դրամ
Եգիպտացորեն - 80 հազար դրամ
Հնդկացորեն - 18 հազար դրամ
Կտավատ - 20 հազար դրամ
Առվույտ 18 հազար դրամ
Լոբի - 60 հազար դրամ
Բանջարանոցային մշակաբուսեր - 100 հազար դրամ
Խաղողայգի և պտղատու այլ այգիներ - 150 հազար դրամ:
Ջերմոցների վնասված ծածկերի մասով ևս կցուցաբերվի աջակցություն՝ 1 քառ. մետր ծածկի դիմաց 220 դրամի չափով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search