Artsakhpress

Հասարակական

ԱՀ ԿԳՍ նախարարը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակներում այսօր Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N 1 հիմնական դպրոցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող մի խումբ ուսանողների հետ:

ԱՀ ԿԳՍ նախարարը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ

ԱՀ  ԿԳՍ  նախարարը  հանդիպել  է   Հայաստանի   բուհերում  սովորող  արցախցի  ուսանողների  հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝    հանդիպմանը    բացման   խոսքով  հանդես  է  եկել   «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության  ղեկավար  Անուշ  Եդիգարյանը:
Նա  նշել  է, որ    հանդիպումն  առաջին  հերթին  նպատակ  ունի, որ   ուսանողները  հնարավորություն  ունենան   իրար ճանաչելու   և   շփվելու:
«Մենք  փորձում  ենք    օգնել,  որ   ուսանողները   ձեռք  բերեն    ակտիվություն, նախաձեռնողականություն, որպեսզի   կարողանան  Հայաստանում   լինել  միասնական, հեշտությամբ   ինտեգրվեն   հասարակությանը, մասնակցեն   տարբեր  դասընթացների,  իրենց  կարծիքներն  ու  առաջարկությունները  հայտնեն,  և      հանդես  գան     ծրագրերով:  Ստացած  գիտելիքները  նրանք  հետագայում  կկարողնան  իրականացնել  Արցախի   կրթական  համակարգում»,-ասել է  Ա. Եդիգարյանը:
Նախարար  Նարինե  Աղաբալյանն  էլ  ասել է,  որ   ամեն տարի   Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   նպատակային  տեղեր  է   հատկացնում   արցախցի  ուսանողների  համար, որը  կրկնակի   բարձրացնում  է  վերջիններիս  պատասխանատվությունն առաջադիմության  և  ակտիվության  գործում:
Այս  տարի   Հայաստանի  բուհերում պետպատվերի  շրջանակներում Արցախից  սովորելու  է  շուրջ  60  ուսանող:
«Կրթական  համակարգի  շրջանակներում    այսպիսի  ձևաչափով   հանդիպումը  նոր  ավանդույթի   սկիզբն  է   համարվում: Հայաստանի  բուհերում  սովորող  արցախցի  ուսանողների  հետ  մինչ  այժմ կարծես  թե  կտրված  է  եղել  մեր   կապը, ինչն  էլ  գուցե   և պատճառ  է  դարձել, որ  շրջանավարտների   մի  մասը    չեն  եկել    Արցախում  աշխատելու:  Պետք  է խրախուսել   մեր  ուսանողներին, որպեսզի  իրենց  ձեռք  բերած  փորձը, գիտելիքները    ներդնեն  Արցախի  զարգացմանն    ուղղված  ծրագրերին, խնդիրների   լուծմանը, ինչպես  նաև    իրենց  ոլորտում լինեն մրցունակ   մասնագետներ: Հույս  ունենք, որ  Հայաստանի  բուհերում  սովորող    ուսանողները   լավ  կսովորեն, ձեռնամուխ  կլինեն  գիտելիքներ  ձեռք  բերելու  գործում,  կլինեն  նաև  միասնական  ու   նպատակասլաց  ու      կձգտեն     ներգրավել   միջազգային  կրթական  կազմակերպություններում»,-մասնավորապես   ասել  է  Ն. Աղաբալյանը:
Հանդիպման  վերջում    անմիջական  ու   ակտիվ  երկխոսություն   է    տեղի ունեցել   ուսանողների    և  նախարար   Ն.  Աղաբալյանի միջև:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search