Artsakhpress

Միջազգային

Պուտինն ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ է անվանել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ լեգիտիմ չեն:

Պուտինն ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ է անվանել

Պուտինն ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անդրադարձ է եղել Վաշինգտոնի կողմից առեւտրային սահմանափակումների տեսքով հնարավոր նոր ոչ բարեկամանակ քայլերի թեմային: Ընդգծվել է նման գործողությունների լիարժեք անօրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից»,- News.am-ի փոխանցմամբ՝ նշվում է Կրեմլի հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, հայտնի էր դարձել բրիտանական Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառով ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: Սահմանափակիչ միջոցառումները կիրականացվեն երկու փուլով: Նախ, կարգելվի ազգային անվտանգության հետ կապված մի շարք ամերիկյան ապրանքների, մասնավորապես՝ երկակի նշանակության էլեկտրոնիկայի մատակարարումը Ռուսաստան:
Եթե Մոսկվան քիմիական զենքից հրաժարման երաշխիքներ չներկայացնի եւ չհամաձայնի թույլատրել միջազգային փորձագետների մուտքը, ապա Վաշինգտոնը սպառնում է նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, կրճատել երկրների միջեւ արտաքին առեւտուրը եւ խանգարել Ռուսաստանին միջազգային բանկային վարկերի ձեռքբերման գործում:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search