Artsakhpress

Միջազգային

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սրումը կարելի է տնտեսական պատերազմի հայտարարում համարել. Մեդվեդեւ

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա սրումը կարելի է տնտեսական պատերազմի հայտարարում համարել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սրումը կարելի է տնտեսական պատերազմի հայտարարում համարել. Մեդվեդեւ

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սրումը կարելի է տնտեսական պատերազմի հայտարարում համարել. Մեդվեդեւ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամաբ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չէի ցանկանա մեկնաբանել սպասվող պատժամիջոցների մասին խոսակցությունները, սակայն կարող եմ մեկ բան ասել. եթե բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք լինի, ապա դա կարելի է բոլորովին ուղիղ կերպով տնտեսական պատերազմի հայտարարում անվանել: Եվ այս պատերազմին հարկավոր կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով եւ, անհրաժեշտության դեպքում՝ այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա»,- ասել է նա:

«Մեր երկիրը վերջին 100 տարվա ընթացքում գոյություն է ունեցել մշտական պատժամիջոցների պայմաններում: Ինչի՞ համար է դա արվում. միջազգային դաշտում հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանին բացառելու համար»,- հավելել է Մեդվեդեւը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search