Artsakhpress

Տնտեսական

Խոզաբուծության ոլորտում Կառավարությունը կանցնի պատասխանատվության միջոցների խստացման. գյուղնախարար

Արցախում արդեն ուժի մեջ է մտել անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները հաստատելու մասին Կառավարության որոշումը, որում որպես առանձին ոլորտ կարգավորվում է նաև խոզաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները:

Խոզաբուծության ոլորտում Կառավարությունը կանցնի պատասխանատվության միջոցների խստացման. գյուղնախարար

Խոզաբուծության ոլորտում Կառավարությունը կանցնի պատասխանատվության միջոցների խստացման. գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է  ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: 
«Արդեն պետականորեն արգելված է խոզերի բուծումը բաց պահվածքով, քանի որ բոլորիս է հայտնի, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչը Արցախի ամբողջ տարածքում  առկա է և այդ հիվանդությունից խուսափելու թերևս այս պահին գոյություն ունեցող միակ տարբերակը փակ պահվածքով խոզերի բուծումն է այն տարածքներում, որոնք սահմանված են Կառավարության որոշման  մեջ»,-ասել է Ժ. Միրզոյանը:
Նրա խոսքով՝ նախարարության մասնագետների կողմից վերջերս կատարվել է դիտանցումներ, որի  արդյունքում հանրապետության 45 համայնքում արձանագրվել է 2000-ից ավելի խախտման դեպք:
Նախարարի պնդմամբ դա անթույլատրելի է, քանի որ չափազանց մեծ վտանգ է ներկայացնում գյուղատնտեսության ոլորտի համար: «Հաշվի առնելով դա՝ մենք դատապարտված ենք գնալ պատասխանատվության միջոցների խստացման՝ ունենալով հստակ ձևակերպված նպատակ՝ կանոնակարգելու անասնաբուծությունը և ապահովելու սննդամթերքի անվտանգությունը, որի արդյունքում կունենանք կայուն անասնահամաճարակային վիճակ՝ խուսափելով նաև տնտեսական կորուստներից»,- ընդգծել է Ժ. Միրզոյանը:
 

     

Քաղաքական

Հասարակական

Search