Artsakhpress

Հասարակական

Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը

Հուլիսին Իրանը հունիսի համեմատ օրական 40.000 բարելով` մինչեւ 3.75 մլն բարե, նվազեցրել է նավթի արդյունահանումը,  ինչը 2017 թվականի ապրիլից ամենացածր մակարդակն է:

Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը

Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ՝ նավթի արտահանումը օրական նվազել է 90.000 բարելով՝ մինչեւ 2,19 միլիոն բարել: Այս մասին ամսական զեկույցում տեղեկացնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը:
Նավթի արտահանման նվազեցման պատճառը Միջազգային էներգետիկ գործակալությունը անվանում է  ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք կվերականգնվեն նոյեմբերին, ինչի պատճառով էլ Եվրոպան նվազեցնում է իրանական նավթի գնումը, իսկ Հարավային Կորեան ամբողջությամբ հրաժարվել է գնումներից: Միեւնույն ժամանակ, արտահանումը մի փոքր բարձր է 2017-ի ապրիլի մակարդակից` օրական 2.16 միլիոն բարել:
Ըստ նավերին հետեւող Kpler-ի տվյալների Իրանից Եվրոպա, ներառյալ Թուրքիա, արտահանումը հունիս ամսվա համեմատ օրական կրճատվել է 140 հազար բարելով ՝ օրական մինչեւ 410 հազար բարել ՝  2017-ի օրական  750 հազ բարելի համեմատ:
Ֆրանսիա առաքումը լիովին ավարտված է: ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես մերժեց Ֆրանսիային պատժամիջոցների ռեժիմից բացառություն կազմելու հարցում, ինչը թույլ կտար ֆրանսիական Total- ին շարունակել աշխատել Իրանում եւ մնալ գազային նախագծում:
Իտալիա եւ Իսպանիա մատակարարումները շարունակվում են նվազել, Թուրքիա արտահանումը օրական մնում է 140 հազար բարել:
Մինչդեռ  Իրանը Ասիայում նավթի մատակարարման ծավալն ավելացրել է օրական 50,000 բարելով՝  մինչեւ 1,65 միլիոն,  քանի որ Չինաստանը ավելացրել է գնումները, իսկ Հնդկաստանի կողմից իրանիական նավթային գնումները հասել են ռեկորդային մակարդակի: Հուլիսին Չինաստանը օրական գնել է 775 հազար բարել, ինչը 120,000 բարելով բարձր է հունիս ամսվա ցուցանիշից՝   2016 թվականի ապրիլի ամենաբարձր մակարդակից:
Միջազգային էներգետիկ գործակալությունը հիշեցնում է, որ Իրանի ֆինանսական սեկտորի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվել է օգոսոստի 6-ին, ինչը, ինչպես սպասվում էր, կդժվարացնի իրանական նավթի գնումը: Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցների նախորդ փուլի ընթացքում երկրից նավթի արտահանումը նվազել էր օրական 1.մլն բարելով, այս անգամ ազդեցությունը կարող է  ավելի վատ լինել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի բնակչի՝ շնագայլի վրա կրակած գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին

Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Search