Կոլումբիան դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից (Unasur), որը ժամանակին ստեղծվել էր որպես ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) որոշակի հակակշիռ:
Կոլումբիան դուրս կգա Հարավամերիկյան ազգերի միությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է արտգործնախարար Կառլոս Օլմես Տռուխիլոն, հաղորդում է news.am:
Նրա խոսքով, անհրաժեշտ է վերսկսել OAS-ի աշխատանքը: «Մենք սահմանների նոր քաղաքականություն ենք վարելու, միգրացիայի ոլորտում նոր քաղաքականություն, ակտիվորեն այն կիրականացնենք, դուրս կգանք Unasur-ից», - Բոգոտայում ասուլիսի ժամանակ ասել է Օլմեսը: