Artsakhpress

Միջազգային

Բաքուն փորձում է հավասարակշռված արտաքին քաղաքականության պատրանք ստեղծել, բայց ռուսամետ ուղղվածությունը զգալի է. Կոզլարիչ

Օգոստոսի 12-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի կունենա Կասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Կասպից ծովի ավազանի երկրների առաջնորդները: Օրակարգում Կասպից ծովի իրավական կարգավիճակի քննարկումն է:

Բաքուն փորձում է հավասարակշռված արտաքին քաղաքականության պատրանք ստեղծել, բայց ռուսամետ ուղղվածությունը զգալի է. Կոզլարիչ

Բաքուն փորձում է հավասարակշռված արտաքին քաղաքականության պատրանք ստեղծել, բայց ռուսամետ ուղղվածությունը զգալի է. Կոզլարիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Կասպիցը կունենա հատուկ կարգավիճակ՝ չհամարվելով ո՛չ ծով, ո՛չ լիճ:
Այս համատեքստում Ադրբեջանը փորձում է բարեկամ երևալ թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի համար, չնայած արևմտյան երկրները բազմիցս քննադատել են Ադրբեջանում ավտորիտար վարչակարգն ու մարդու իրավունքների խախտման բարձր մակարդակը:
«Առնվազն չորս տարի շարունակ Ադրբեջանը վարում է ռուսամետ արտաքին քաղաքականություն: Ռուսական զենքի գնումը դրա կարևոր մասն է: Դեռևս պարզ չէ, թե ԵՄ-Ադրբեջան Համապարփակ համաձայնագրի բանակցություններն ինչպե՞ս կազդեն այդ ուղղվածության վրա, սակայն չեմ կարծում, որ որևէ բան փոխվի: Բացի այդ, հաշվի առնելով մարդու իրավունքների և հիմնարար տնտեսական բարեփոխումների մասին ԵՄ-ի ներկայացրած պահանջները, Ադրբեջանի հետ հարաբերությունները հարթ չեն կարող լինել: Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի և Արևմուտքի (այդ թվում՝ ԱՄՆ-ի) հետ հավասարակշռված հարաբերությունների պատրանք ստեղծել, սակայն իրականում ռուսամետ ուղղվածությունը գերակշռում է»,- ասել է պրոֆեսորը:
1990-ականների կեսերին, երբ սկսվեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին բանակցությունները, Կոզլարիչը Բաքվում ԱՄՆ դեսպանն էր: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքը բավական դժվար է եղել, քանի որ Իրանն ու Ռուսաստանը փորձել են վերահսկել, թե ափամերձ մյուս պետությունները Կասպից ծովում և նրա հատակում ինչ իրավունքներ ունեն:
Հարցին՝ արդյո՞ք սա կարող է առաջացնել ԱՄՆ-ի զայրույթը՝ կապված Աֆղանստան ռազմամթերքի տեղափոխմանը խոչընդոտելու հետ, նախկին դեսպանն ասաց, որ միանշանակ անհանգստանալու կարիք կա: «Վերջին տարիներին, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ, Մոսկվան շարունակ բացասաբար է վերաբերվել Աֆղանստանին ԱՄՆ-ի կողմից ռազմամթերք փոխանցելուն: Առանց համաձայնագրի տեքստը տեսնելու՝ դժվար է ասել՝ արդյո՞ք մեդիայի պնդումները, որ Ռուսաստանն օգտագործում է Կասպից ծովի համաձայնագիրը, որպեսզի խոչընդոտի ռազմամթերքի փոխանցումը, ճշգրիտ են: Միանշանակ անհանգստանալու կարիք կա, քանի որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես նաև նոր պատժամիջոցներ է առաջարկել սահմանել Ռուսաստանի դեմ, որի պատճառը Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի քաղաքացիների թունավորման գործում Ռուսաստանի դերակատարումն է»,- եզրափակել է Կոզլարիչը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի բնակչի՝ շնագայլի վրա կրակած գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին

Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

Բաքվում փոթորիկ է

Search