Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն էլ երբեք առաջվա նման չեն լինի. Bloomberg

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական անդունդը վերացնելու միայն երկու ճանապարհ կա. կա՛մ փոխըմբռնում՝ բարիդրացիական հարաբերությունները հնարավորինս պահպանելով, կա՛մ կապերի բացարձակ խզում, որը կործանիչ հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության և ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի համար: Սակայն երկու դեպքում էլ նախկին կարգավիճակին վերադառնալ հնարավոր չէ:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն էլ երբեք առաջվա նման չեն լինի. Bloomberg

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն էլ երբեք առաջվա նման չեն լինի. Bloomberg

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Bloomberg-ի խմբագիրներից Թերեզա Ռաֆայելը:

Նրա խոսքով՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ձերբակալելուց հետո Թուրքիան տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում: Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիայի երկու նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո չորեքշաբթի Stars and Stripes-ը հայտնել է, որ Թուրքիայի կառավարամետ փաստաբաններն ահաբեկչական բնույթի մեղադրանք են ներկայացրել Ինջիրլիքում ԱՄՆ մի քանի սպաների դեմ: Նրանք պահանջում են ռազմաբազայից բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցնել և խուզարկության թույլտվություն տրամադրել, հաղորդում է news.am-ը:

«Զայրույթը փոխադարձ է: Էրդողանն այդպես էլ չհամակերպվեց 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի մասին հայտարարությունից հետո իր դաշնակիցների ձեռնպահ վերաբերմունքի հետ: Նա նաև բարկացած է, որ Ամերիկան աջակցում է Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության դեմ պայքարող քուրդ զինյալներին: Ավելի վաղ այս տարի նա սպառնացել էր ամերիկյան զորքերին «Օսմանյան ապտակ» հասցնել, եթե ԱՄՆ-ն փորձի խոչընդոտել թուրքական ուժերի մուտքը հյուսիսարևմտյան Սիրիա»,- գրում է Ռաֆայելը:

Հեղինակը նշում է, որ վեճի առիթներից է նաեւ Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային չհանձնելն է, ում Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Իրանի միջուկային համաձայնագրից Թրամփի դուրս գալն էլ՝ մյուս կողմից. Թուրքիա ներմուծվող նավթի գրեթե կեսը գալիս է Իրանից, ուստի պատժամիջոցների կիրառումը բացասաբար է ազդում այդ երկրի տնտեսության վրա:

«Բրանսոնի հետ կապված իրավիճակն անհնար դարձրեց այս ամենն անտեսելը: Սակայն դա չի նշանակում, որ Թրամփի վարչակազմը դարձել է Թուրքիայում մարդու իրավունքների գերագույն պաշտպան: Ամենևին: Թրամփը, ում անունով շքեղ ունեցվածք կա Թուրքիայում, 2017-ին Էրդողանին հանդիպելիս նրա հասցեին միայն գովասանք է հնչեցրել: Իսկ երբ Էրդողանի կողմնակիցները հարձակվեցին Վաշինգտոնում ցուցարարների վրա, հարցը լուծվեց անաղմուկ»,- գրում է փորձագետը:

Նա նաև նշում է, ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ ավելի երկար խաղալ: Չնայած հունիսի 24-ի ընտրություններն ավելի ամրապնդեցին Էրդողանի իշխանությունը, սակայն նա պուտինյան մասշտաբով չհաղթեց: Թուրքիան քաղաքականապես պառակտված է, և որքան Էրդողանը շարունակի իշխել բռնի ուժով, այնքան խոցելի կդառնա, հատկապես, եթե Թուրքիայի տնտեսությունը շարունակի տուժել: Միայն երկրի ազգային արժույթի անկումն արդեն շատ բան է ցույց տալիս:

Սակայն նույնիսկ այս դեպքում դիվանագիտական լուծումն առավել գերադասելի է: Տնտեսության հաշվին Բրանսոնին պահելով, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լարելով՝ Թուրքիան վատթարացնում է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններն ու կորցնում արդեն իսկ քչացած ներդրողներին:

Ռաֆայելն ամեն դեպքում կարծում է, որ Թուրքիայի ամերիկյան աջակցությունը մեկ օրում չի կարող վերանալ: Երկրներին շատ բան է կապում:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search