Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների վատթարացման եւ պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի ավելացման Թրամփի որոշման ֆոնին։

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թեդ Լյուն նշել է, որ ինքը համաձայն է Թուրքիայի համար մաքսատուրքերի ավելացման նախագահի որոշման հետ. «Ես համաձայն եմ Թրամփի հետ։ Թուրքիան ավտորիտարիզմի է ձգտում եւ ավելի ու ավելի հակաամերիկյան  է դառնում։ Մեզանից շատերը պնդել են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա։ ԱՄՆ–ն չպետք է շարունակի հերքել պատմական փաստերը»,–գրել է նա իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի բնակչի՝ շնագայլի վրա կրակած գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին

Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Search