Ավելի քան 400 մարդ է տուժել Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի քաղաքականության դեմ բազմահազարանոց ցույցի ցրման ժամանակ:
Ավելի քան 400 մարդ է տուժել Բուխարեստում բազմահազարանոց ցույցի ցրման ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցույցերին մասնակցել են մի քանի տասնյակ հազար մարդ։ Հաղթանակի հրապարակում՝ կառավարության շենքի մոտ հավաքվածները վանկարկել են «Գողեր» եւ «Հրաժարական», հաղորդում է news.am։
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը դատապարտել է ոստիկանության կոշտ գործողությունները։ Նախագահը անհապաղ բացատրություն է պահանջել ներքին գործերի նախարարից։