Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ստիպված է նոր դաշնակիցներ որոնել. Էրդողան

Թուրքիայի դեմ ԱՄՆ–ի միակողմանի գործողությունները տապալում են ամերիկյան շահերը եւ ստիպում են Անկարային նոր դաշնակիցներ որոնել։

Թուրքիան ստիպված է նոր դաշնակիցներ որոնել. Էրդողան

Թուրքիան ստիպված է նոր դաշնակիցներ որոնել. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը The New York Times–ում հրապարակված իր հոդվածում, փոխանցում է News.am-ը։
«Այն ժամանակ, երբ չարը շարունակում է դարան մտնել ամբողջ աշխարհում, տասնամյակներ շարունակ մեր դաշնակցի՝ ԱՄՆ–ի միակողմանի գործողությունները միայն ամերիկյան շահերի եւ անվտանգության տապալմանն են տանում։ Քանի դեռ ուշ չէ, Վաշինգթոնը պետք է հրաժարվի սխալական դատողություններից այն մասին, որ մեր հարաբերությունները կարող են ասիմետրիկ լինել, գիտակցի այն փաստը, որ Թուրքիան այլընտրանքներ ունի։ Միակողմանի մոտեցման միտումից հրաժարվելու անկարողությունն ու անհարգալից վերաբերմունքը մեզանից պահանջում է սկսել նոր բարեկամների ու կողմնակիցների որոնումը»,–նշել է Էրդողանը։
Նա նշել է, որ «վերջին տարիներին տարաձայնությունները հաճախ են ստուգել մեր հարաբերությունների ամրությունը, որ այս միտումը փոխելու Թուրքիայի ջանքերը անարդյունք են եղել»:
«Եթե ԱՄՆ-ն չսկսի հարգել Թուրքիայի ինքնիշխանությունը եւ չապացուցի, որ հասկանում է մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները, մեր գործընկերությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել»,–ասել է Թուրքիայի նախագահը:
Երկու երկրների հարաբերությունները սրվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման ֆոնին, որով նա կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։ Այս որոշումը հանգեցրել է թուրքական լիրայի կտրուկ անկման։ Կողմերի միջեւ տարաձայնության մեկ այլ պատճառ է մարդու իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ Թուրքիայի ոստիկանության կողմից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

Search