Ֆիլիպիններում յոթամյա իտալացի երեխա է մահացել:
Մեդուզայի խայթոցի հետևանքով երեխա է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղջնակի մահվան պատճառ է դարձել թունավոր մեդուզայի խայթոցի հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիան:
Երեխան ընտանիքի հետ մեկնել էր Ֆիլիպիններ հանգստանալու և դեպքի պահին նա ափին խաղալիս է եղել:
«Իմ աղջիկը շատ էր սիրում խեցիներ հավաքել, այդ պատճառով նա նստել էլ ափին ու սիրած գործով էր զբաղվում: Մենք վախեցանք, երբ լսեցինք նրա ձայնը, բղավեց ցավից: Մենք տեսանք, որ նրա ոտքերն ու մեջքն ամբողջությամբ կապտել էին: Ափին ոչ փրկարարներ կային, ոչ էլ դեղատուփեր»,-պատմել է մայրը:
Խայթելուց հետո մեկ ժամվա ընթացքում նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել աղջկան: Նրա մոտ ախտորոշվել է ալեգիկ ռեակցիա, որը հանգեցրել է իտալուհու մահվան: