Հունաստանի ԱԳՆ-ն որոշում է ընդունել Մոսկվայից հետ կանչել դեսպան Անդրեաս Ֆրիգանասին:
Հունաստանի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Այդպիսի որոշում կայացրել է անձամբ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը»,- ասել է աղբյուրը, հայտնում է panorama.am-ը:
Աղբյուրը նաև հայտնել է, որ դեսպանն Աթենք կվերադառնա մոտակա օրերին, նրա փոխարեն Մոսկվա այլ դեսպան կգործուղվի:
Այս պահի դրությամբ Հունաստանի արտաքին գերատեսչության տեսակետը հարցի առնչությամբ հայտնի չէ: