Artsakhpress

Միջազգային

Մոսկվայում բանկիրի են կալանավորել 800 մլն ռուբլու յուրացման կասկածանքով

Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են առեւտրային բանկերից մեկի վաչության նախկին փոխնախագահին: Նա կասկածվում է 800 մլն ռուբլու յուրացման մեջ:

Մոսկվայում բանկիրի են կալանավորել 800 մլն ռուբլու յուրացման կասկածանքով

Մոսկվայում բանկիրի են կալանավորել 800 մլն ռուբլու յուրացման կասկածանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կալանավորվածի եւ բանկի անունները չեն հրապարակվում:
Քննության վարկածով՝ կասկածյալը բանկի ղեկավարության եւ աշխատակիցների շարքում այլ անձանց հանցակցությամբ ինչ-որ առեւտրային կազմակարպության 800 մլն ռուբլու վարկ է տրամադրել: Հետագայում այս փողը փոխանցվել է բանկի վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների հաշիվներին:
Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը կազմում է 10 տարվա ազատազրկում՝ մինչեւ 1 մլն ռուբլի տուգանքով:
Դատարանը քննության ընթացքում կասկածյալին գրավով ազատել է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search