Artsakhpress

Տնտեսական

Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման համար սահմանվել են կարևոր նախապայմաններ

Կառավարության կողմից ընդունվել է որոշում` Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման նոր առանձնահատկությունների և անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ:

Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման համար սահմանվել են կարևոր նախապայմաններ

Կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման համար սահմանվել են կարևոր նախապայմաններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Գյուղնախարարը նշել է, որ նոր առանձնահատկությունների սահմանման պատճառը հողօգտագործողների կողմից հաճախակի ներկայացվող հայտեր են, որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ կարգերին: Այդ իսկ պատճառով, Կառավարության որոշմամբ, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման գործընթացը կրել է էական փոփոխություններ: Սահմանվել են  կարևոր նախապայմաններ, որոնց ապահովման դեպքում է միայն հնարավոր հայտերն  հաստատել և ընթացքավորել:
«Ներկայացվող հայտերը անհրաժեշտ է հստակ ձևակերպված լինեն տվյալ հողատարածքում այգեգործական գործունեություն ծավալող հայտատուի անունով: Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ համապատասխան  տարածքը ապահովված լինի ոռոգման համար նախատեսված անհրաժեշտ քանակի ջրով: Բացի այդ, տարածքը պետք է համապատասխանի տվյալ պտղատեսակի համար նախատեսված առանձնահատկություններին»,- նշել է Ժ. Միրզոյանը, ընդգծելով, որ ծայրահեղ անհրաժեշտ է նշված պայմանների առկայությունը, այլապես կաթիլային ոռոգման համակարգի միջոցով գյուղատնտեսության զարգացումն անհեռանկարային կլինի:
Գյուղնախարարը հայտնել է, որ սահմանվել է նաև պետական աջակցության առավելագույն սահմանաչափը՝ 1 հեկտարի համար 1.5 միլիոն դրամ, որի 50 տոկոսը տրվում է փոխառությամբ, իսկ մյուս մասը՝ որպես դրամաշնորհ: Տվյալ սահմանաչափը գերազանցելու դեպքում լրացուցիչ  վճարները կատարվում են հայտատուի կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search