Artsakhpress

Սպորտ

Պիկեն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:

Պիկեն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում

Պիկեն ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես զրուցել եմ հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ եւ ասել եմ նրան, որ որոշումն ընդունված է եւ մտածված: Հրաշալի ժամանակ եմ անցկացրել ազգային հավաքականում՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Ես պատրաստվում եմ կենտրոնանալ «Բարսելոնայի» վրա, որտեղ ինչքան շատ տարիներ կարողանամ խաղալ, այդքան լավ»,- News.am-ի փոխանցմամբ 31-ամյա Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Պիկեն Իսպանիայի հավաքականում նորամուտը նշել էր 2009 թվականին, 103 խաղում խփել է 5 գոլ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search