Artsakhpress

Միջազգային

Էրդողանը մտադիր է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ազգային արժույթով առևտուր իրականացնել իր հարևան դաշնակիցների հետ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի:

Էրդողանը մտադիր է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով

Էրդողանը մտադիր է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի առաջնորդը ծրագրում է իր խոշորագույն առևտրային գործընկերների հետ անցնել ազգային արժույթով առևտրի. դա վերաբերում է Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին և Ուկրաինային:
«Եթե Եվրոպայի երկրները ևս ցանկանում են ազատվել դոլարի շղթաներից, ապա Անկարան պատրաստ է անցնել նաև նրանց հետ համանման հաշիվների»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ հավելել է Էրդողանը:
Էրդողանը նախազգուշացրել է, որ «գոտկատեղից ներքև հարվածը» Թուրքիայի նկատմամբ դեռ ոչ ոքի հաջողություն չի բերել: «Ցանկացածը, ով դարձել է թուրք ժողովրդի տառապանքի պատճառ, վաղ թե ուշ պատասխան է տալու դրա համար»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի առջև կանգնած են տնտեսական հավակնոտ խնդիրներ, և ոչինչ չի ստիպի Թուրքիային հրաժարվել դրանցից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի բնակչի՝ շնագայլի վրա կրակած գնդակը պատահաբար դիպել է իր 11-ամյա որդու գլխին

Բաքուն «պատրաստվում է խաղաղության»․ Նախիջևանի բանակի դիպուկահարները մարզվում են թուրք հրահանգիչների օգնությամբ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հակառակ Ալիեւի կամքին ու քարոզչությանը. Բաքվում ընդդիմության բազմամարդ հանրահավաք է ընթանում

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան

Արցախում անցկացվելիք ConiFA 2019 Եվրոպայի ֆուտբոլային առաջնությանը անհրաժեշտ են կամավորներ

Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Search