Artsakhpress

Մշակույթ

Շուշիում նախաձեռնվել է մշտական ցուցադրություն լուսային ինստալացիայի կիրառմամբ

Ժամանակակից արվեստի ինստիտուտի և եվրոպացի արվեստագետների նախաձեռնությամբ՝ Շուշի քաղաքի պատմական բերդապարիսպների աշտարակներից մեկում նախաձեռնվել է մշտական ցուցադրություն՝ լուսային ինստալացիայի կիրառմամբ:

Շուշիում նախաձեռնվել է մշտական ցուցադրություն լուսային ինստալացիայի կիրառմամբ

Շուշիում  նախաձեռնվել է մշտական ցուցադրություն լուսային ինստալացիայի կիրառմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ իրականացվող նախագծի շնորհիվ՝ այցելուները հնարավորություն կունենան հատուկ պայմաններում տեսնել բերդապարիսպների և շրջակայքի տարածական  արտապատկերը:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ և նախաձեռնության հեղինակներից Աննա Կամայը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը կրում է «Լուրեր ոչ մի տեղից» անվանումը: «Սա մեր առաջին նախաձեռնությունն է Արցախում՝ արվեստագետներ Ադա Կոբուշեվիչի և Ռադմիլա Ստանկեվիչի հետ համատեղ, որով  ցանկանում ենք ցույց տալ աշխարհում չճանաչված պետությունների կարգավիճակը այն իմաստով, որ նրանք իրականում գոյություն ունեն, որտեղ մարդիկ ապրում են, ունեն իրենց ինքնությունը և ճակատագիրը»,- նշել է Ա. Կամայը, ընդգծելով, որ առաջիկայում Արցախում հանդես են գալու նոր նախաձեռնություններով՝ այս տարվա հոկտեմբերին կազմակերպելով ժամանակակից արվեստի փառատոն Ստեփանակերտում:
Լեհ արվեստագետ Ադա Կոբուշեվիչը՝ ով ժամանակակից արվեստի ոլորտում իր գործունեությունը ծավալում է Ավստրիայում, նշել է, որ Արցախով հետաքրքվելու և նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ է դարձել գերմանական մի խմբի կատարմամբ  հնչած Լեռնային Ղարաբաղ երգը: «Այդ երգը մենք լսել ենք տարիներ առաջ Սերբիայում և անմիջապես դրանից հետո սկսել ուսումնասիրել Արցախը: Այս նախագիծը, որը մենք կազմակերպել ենք Արցախում ներկայացնելու ենք ի հակադրություն Ավստրիայի Շտիրիա քաղաքում արված մեկ այլ նախագծի, քանի որ Արցախում մարդկանց մեջ միանալու ձգտումն է և դա մենք ընկալում ենք որպես ուտոպիա է, իսկ Շտիրիայում ամբողջովին հակառակ պատկերն է: Բացի այդ մենք նաև ցանականում ենք ցույց տալ, որ կան պետություններ, որոնք չնայած ճանաչված չեն, սակայն գոյություն ունեն և այդտեղ մարդիկ ապրում են»,- մարզաբանել է Ա. Կոբուշեվիչը:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը ընդգծել է, որ նման նախաձեռնության միջոցով ևս մեկ անգամ ապացուցվում է Արցախի զբոսաշրջության զարգացման պոտենցիալը: «Համոզված եմ, որ ժամանակակից արվեստի ներկայությունը այստեղ ավելի կաշխուժացնի Շուշիի ամրոցի տարածքը՝ որպես զբոսաշրջավայր, քանի որ հնարավորություն է ընձեռվում տեսնել բերդապարիսպները նաև ժամանակակից արվեստի միջոցով: Առաջիկայում տարածքը կկահավորվի անհրաժեշտ ենթակուցվածքներով, այդ թվում նաև կտեղադրվեն համապատասխան ցուցանակներ և մի քանի լեզուներով կներկայացվի անհրաժեշտ տեղեկատվություն այցելուներին»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Նա նշել է, որ մուտքը ազատ է, միակ պահանջը լինելու է այն, որ տարածքը պահվի մաքուր և կոկիկ:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search