Artsakhpress

Սփյուռք

Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունն այցելել է Լիբանանում ԵՄ դեսպանատուն

Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Ուեսթհոֆի հետ:

Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունն այցելել է Լիբանանում ԵՄ դեսպանատուն

Լիբանանի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունն այցելել է Լիբանանում ԵՄ դեսպանատուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրին Լիբանանի Հայ դատի հանձնախմբից: Լիբանանի ՀՅԴ Հայ դատի հանձնախմվի պատվիրակության կազմում են եղել Վահրամ Էմմիյանը, Սերուժ Աբիկյանը և Գրիգոր Հաշեոլյանը:
Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին ներկայացրել են արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին:
Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ուժերի կուտակումներն ու Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումները ստեղծել են մտահոգիչ մթնոլորտ, որտեղ լրջորեն վտանգված էա Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի՝ ուժ չկիրառելու մասին սկզբունքը:
Նրանք նաև շեշտել են հակամարտության խաղաղ կարգավորման և ուժի կիրառման բացառման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կայացած համաձայնությունների հիման վրա, որոնք ադրբեջանական կողմը մինչև հիմա մերժում է:
Լիբանանում Եվրոպական Միության դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականը նշել է, որ բարձրացրված հարցերի վերաբերյալ զեկույց կպատրաստի և կփոխանցի Բրյուսել, ինչպես նաև Լիբանանում ԵՄ դեսպան Քրիսթինա Լասընին կներկայացնի հանդիպման մանրամասները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search