Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրահանգել է օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել:
Վենեսուելայի նախագահը իր նկատմամբ մահափորձի մեջ մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահին
Նրա կարծիքով՝ Կոլումբիայի նախկին ղեկավարը գործել է Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ համատեղ, ով «ստանում է հրահանգները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, աջակցությունը և ծրագիրը»:
Նա հայտնել է, որ արդեն հրահանգել է երկրի արտգործնախարարին համապատասխան դիմումն ուղարկել Պերուի իշխանություններին: