Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի որոշումը մետաղների եւ ալյումինի համար մաքսատուրքերի բարձրացման մասին, հայտարարել է պատասխան քայլեր ձեռնարկելու մտադրության մասին:
Թուրքիան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մետաղների եւ ալյումինի համար մաքսատուրքերի բարձրացմանն ի պատասխան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտնել է Տրաբզոն քաղաքում իր ելույթի ժամանակ, փոխանցում է News.am-ը:
«Այն, ինչին նրանց չհաջողվեց հասնել սադրանքների եւ հեղաշրջման միջոցով, այժմ փորձում են իրականացնել ֆինանսներով, սա կոչվում է տնտեսական պատերազմ: Մենք հասկացել ենք ձեր խաղը եւ քայլեր կձեռնարկենք,- ընդգծել է նա:- Մենք չենք հանձնվի: Դուք հարձակվում եք մեզ վրա դոլարներով, այդ դեպքում մենք մեր խնդիրներն իրականացնելու այլ ուղիներ կգտնենք»: