Ֆուտբոլի Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
«Արսենալ»-ը պարտվեց Մանչեսթեր Սիթիին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղի մեկնարկից ընդամենը 13 րոպե անց «Մանչեսթեչ սիթի»-ին բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ստերլինգը: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին «զինագործները» սեփական դարպասն ընդունեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սիլվան: «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» 0:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: