Artsakhpress

Քաղաքական

Անկարայի ինքնադասակարգումը Մոսկվայի եւ Թեհրանի կողքին. Շահան Գանտահարյանի հոդվածը

Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։

Անկարայի ինքնադասակարգումը Մոսկվայի եւ Թեհրանի կողքին. Շահան Գանտահարյանի հոդվածը

Անկարայի ինքնադասակարգումը Մոսկվայի եւ Թեհրանի կողքին. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եթե Մոսկվայի եւ Թեհրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ունեն հիմնականում տնտեսական բնույթ, ապա Անկարայի դեմ ցարդ կիրառվածը ամերիկացի քարոզչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարների ուղղությամբ է։ Բնույթով՝ ոչ տնտեսական։ Սակայն Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների թեժացմանն առընթեր թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը մտածել է տալիս, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող լարված իրավիճակի զարգացման միտումները տնտեսական հետեւանքներ պիտի ունենան անմիջականության կշռույթով։
Տնտեսագիտական առումով փորձագիտական վերլուծում պետք է ընդունելու համար այն եզրակացությունը, որ երկու նախարարների նկատմամբ կայացած որոշմանը ինչ տեսակ քայլեր պետք է ձեռնարկված լինեն, որոնք կարող են ազդել ամբողջ երկրի ֆինանսական համակարգի վրա։ Առանց տնտեսական պատժամիջոցներ պաշտոնապես որդեգրելու, Անկարայի մոտ արդեն կայացել է հստակ միտում՝ երկրի դրամանիշի կտրուկ արժեզրկման պատճառ նկատելու Վաշինգտոնը։
Այսպես. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ շարքում՝ ֆինանսական համակարգի ապակայունացման ճանապարհով:
Նկատենք, որ Թուրքիայի ֆինանսատնտեսական տագնապը թեկուզ ոչ կտրուկ այս կշռույթով, այնուամենայնիւ սկսել էր արդեն ամերիկացի քարոզչի ձերբակալությունից եւ այդ քայլի իբրեւ հետեւանք երկու նախարարների դեմ որդեգրված պատժամիջոցներից բաւական առաջ։ Հիմա արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամը թեւակոխել է նոր հարթություն։ Թուրքիայի նախագահի համոզմամբ տնտեսական ճնշման քաղաքականության հետեւանքով, որը ըստ նրա անհեռանկարային է։
Թեեւ Վաշինգտոնի ուղղված հասցեականությունը ուղղակի չէ, բայց ուղերձը պարզ է։ Հիմա լարվածության առումով թիրախը մեկ է եւ բոլոր ուղղակի կամ անուղղակի մեղադրանքները այդ ուղղությամբ են արձակվում։
Անկարայի հայտարարություններում կա առանցքային մոտեցում։ Թեհրանին եւ Մոսկվային ուղերձ հղել, որ Անկարան միեւնույն դասակարգման տակ է գտնվում եւ ինչպես ռազմավարական նոր առանցքի իր գործընկերները, ի՛նքը եւս ենթարկվում է ԱՄՆ-ի տնտեսական ճնշամիջոցներին։ Թեեւ, Թեհրանն ու Մոսկվան ոչ միայն ենթակա են արդեն տնտեսական պատժամիջոցներին, այլ տարբեր երկրների եւս կոչ է արվում միանալու պատժամիջոցային ընդհանուր քաղաքականությանը։ Անկարան դեռ այնտեղ չհասած ինքն իրեն դասում է մյուս «զոհերի» շարքին։
Այս ինքնադասակարգումը կարող է նպաստել Անկարա-Թեհրան եւ Անկարա-Մոսկվա հավելյալ մերձեցման եւ համագործակցության ձեւաւորման ենթահողը ամրացնելու առաջադրանքին։
Փորձենք սակայն Երեւանից դիտել այս նոր գործընթացները անմիջապես նկատելու համար, որ տնտեսական պատժամիջոցային քաղաքականության ենթակա են սահմանակից Իրանը, սահմանամերձ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, սահմանակից (թեկուզ փակ սահմանով) Թուրքիան, որ իր ֆինանսատնտեսական ճգնաժամը անհեռանկարային է համարում, եւ որ սակայն դա վերագրում է միեւնույն պատժող պետությանը։ Եւ ենթադրենք, որ թուրքական լիրայից կամ իրանյան թումանից աւելի ռուսական ռուբլու արժեզրկումն է, որը կարող է որոշակի ազդեցություն թողել մեր երկրի ֆինանսատնտեսական իրավիճակի վրա։
Տնտեսական տագնապները կարող են անկայունացնել երկրների հասարակությունները։ Երբ Էրդողանը խոսում է  իր երկրի ֆինանսական համակարգի անկայունացման նպատակով գործադրվող ճնշումների մասին, ըստ էության, զգուշացնում է իր ժողովրդին՝ ներթուրքական հասարակության ապակայունացման վտանգից։ «Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը», ասել էր Թուրքիայի նախագահը։ Պարզ է ուղերձը. ժողովրդային զանգվածները պետք է շարունակեն համախմբված լինել պետության շուրջ՝ կանխարգելելու համար Վաշինգտոնի կողմից կիրառվող տնտեսական  քաղաքականությամբ ներքին անկայունություն ստեղծելու իրավիճակի դիմակայման համար։ Անկարայի ուղղությամբ դեռ պատժամիջոցներ չեն որդեգրվել, այսուհանդերձ թուրքական լիրան կտրուկ արժեզրկվում է եւ Էրդողանը ըստ էության խոսում է Թուրքիայի ապակայունացման մասին։ Թուրքական լիրայի հավելյալ արժեզրկումը կամ վերարժեւորումը կարող է  լույս սփռել Թեհրանի եւ Մոսկվայի կողքին Անկարայի ինքնադասակարգման քաղաքական շարժառիթների վրա։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search