Artsakhpress

Սփյուռք

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի հայ համայնքը օգոստոսի 10-13-ը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Ռումինիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, դեռևս օգոստոսի 10-ից սկսվել է հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Սուչավա քաղաք, ուր տեղի հայկական վանքերում ու եկեղեցիներում տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:
Օգոստոսի 10-ին, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ դեպի Սուչավա ճանապարհին առաջին կանգառը տեղի  է ունեցել Ռոման քաղաքում, ուր տեղի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն՝ ներկայությամբ տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների։
Օգոստոսի 11-ին ուխտավոր ժողովուրդը առաջնորդի գլխավորությամբ հավաքվել է Բոտոշան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր մատուցվել է Սուրբ Պատարագ, որին մասնակցել են նաև տեղի ծխական խորհրդի անդամներն ու հավատացյալները։
Տոնին ընդառաջ, օգոստոսի 11-ի երեկոյան, ժամը 17:30-ին, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում ուխտավորները մասնակցել են երեկոյան ժամերգությանը, կատարվել է նախատոնակ՝ հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդի:  Ավարտին եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնել է մատաղի աղը և պատրաստվող ականջապուրը, որն ավանդույթի ուժով ամեն տարի պատրաստվում է հենց ուխտավորների ձեռքով: Մատաղօրհնությունից հետո Ս. Խաչ եկեղեցուն կից գտնվող ծխապատկան կառույցում ներկաները մասնակցել են դասական երաժշտության երեկոյի:
Օգոստոսի 12-ին, կիրակի օրը, սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին, ուխտավորների խումբն իր ճամփան բռնել է դեպի հռչակավոր Հաճկատարի վանքը, որը սուրբ Մարիամ Աստվածածնի անունն է կրում: Վանքը հիմնադրվել է 1512 թվականին Տոնավագ եղբայրների բարերարությամբ  և հռչակված է իր հրաշագործ զորությամբ: Բազում հրաշքների  և բժշկությունների վկայություններ կան կապված վանքի  անվան հետ: Հաճկատար, այսինքն՝ հաճոյակատար, կամակատար: Այսօր էլ այն ուխտավորի պակաս չի զգում: Տոնական սուրբ պատարագ է մատուցել Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Ռումինիայի Հայերի Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի խորհրդարանի մեջ ազգային փոքրամասնությունները ներկայացնող Վարուժան Փամբուկչյանը, Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուն, փոխնահանգապետ Վիորել Սերեդենչուկը, թեմի հոգևոր դասը, ուխտավորներ` ժամանած Ռումինիայի հայաշատ քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Յաշ, Պիտեշտ, Գալաց, Ռոման, ինչպես նաև Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից: Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր օրհնությունն է բաշխել ուխտավորներին ևկատարվել է խաղողօրհնության կարգ: Օրհնված խաղողը բաժանվել է ուխտավոր ժողովրդին:
Նույն օրը երեկոյան, Սուչավայի հայկական մյուս ՝ Սուրբ Սիմեոն եկեղեցում կատարվել էերեկոյան ժամերգություն։
Ինչպես և մյուս Տաղավար տոներին, Վերափոխման տոնի հաջորդ օրը Մեռելոց էր: Օգոստոսի 13-ին, ժամը 10:00-ին, Սուչավայի մյուս նշանավոր՝ Զամկայի հայոց վանքում, Տաթև Սրբազանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք բարձրացվել առ Աստված ննջեցյալ հոգիների հանգստության և փրկության համար:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search