Artsakhpress

Սփյուռք

Օդեսայի մարզում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության ճամբարը

Սեւ ծովի ափին օգոստոսի 11-ին ավարտվել է Ուկրաինայի հայերի միության 7-րդ մանկապատանեկան ճամբարը:

Օդեսայի մարզում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության ճամբարը

Օդեսայի մարզում անցկացվեց Ուկրաինայի հայերի միության ճամբարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net- ը:  Փակման արարողության կապակցությամբ ճամբար են այցելել Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, ՈՒՀՄ փոխնախագահ Լեւոն Գուլյանը, ՈՒՀՄ պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը եւ Օդեսայի մարզում ՈՒՀՄ ներկայացուցիչ Արտեմ Քարաջյանը:
Ճամբարի մասնակիցները կազմակերպել են տոնական համերգ, որի ընթացքում երեխաները ներկայացրել են հայկական ժողովրդական երգեր եւ պարեր հյուրերի համար:
Ավելի վաղ ճամբարի մասնակիցների հետ հանդիպել էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ով մասնակցեց երեխաների կազմակերպած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղին»։
Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում մեկնարկեց Ուկրաինայի հայերի միության 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը։ Ճամբարին մասնակցում են ամենաակտիվ և լավագույն առաջադիմությամբ շուրջ 60 երեխաներ Ուկրաինայից և Հայաստանից։
Օգոստոսի 5-ին ՈՒՀՄ- ի պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հանդիպեց Ուկրաինայի հայերի միության ամառային ճամբարի մասնակիցների հետ եւ նրանց համար անցկացրեց Հայաստանի պատմության մասին ճանաչողական դասախոսություն:
Ուկրաինայի հայերի միության ճամբարի մասնակիցները այցելեցին նաեւ Բելգորոդ-Դնեստրովսկի միջնադարյան հայկական եկեղեցի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search