Artsakhpress

Միջազգային

Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին

Օգոստոսի 13-ին Ադրբեջանի իշխանությունները պայմանական ազատ են արձակել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովին, ով ձերբակալվել էր 2013թ. փետրվարի 4-ին Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին

Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամեդովին ազատ արձակելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին լուծել մի քանի խնդիր: Նախ, միջազգային հանրությունը պարբերաբար ճնշումներ էր գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա՝ քննադատելով մարդու իրավունքների խախտումները երկրում և կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Իլգար Մամեդովին: Նման ճնշման դրսևորման օրինակներից են Իլգար Մամեդովի վերաբերյալ 2013թ-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները և այլն: Ըստ էության, ընդդիմադիր գործչի պայմանական ազատ արձակմամբ Ադրբեջանակն իշխանությունները փորձում են մեղմել այդ ճնշումները և փոխել Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության մոտ առկա տրամադրությունները:
Երկրորդ, 2014թ-ին ՄԻԵԴ վճիռը, որտեղ Մամեդովի ձերբակալությունը դիտարկվում էր որպես ապօրինի և կոչ էր արվում ազատ արձակել նրան, այնուհետև ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու հետևանքով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելը Ադրբեջանի համար ԵԽ անդամակցությունից զրկվելու լուրջ սպառնալիքներ առաջացրին: Չնայած նրան, որ Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են անգամ խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, ակնհայտ էր, որ դա չի համապատասխանում իրականությանը, և Ադրբեջանը հազիվ թե կգնա նման քայլի:
Մամեդովին պայմանական ազատ արձակելու հնարավորության մասին Ադրբեջանը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԵԽ նախարարների կոմիտեն սկսեց իրավական գործընթացը՝ գնահատելու, թե արդյո՞ք Ադրբեջանը կատարել է ՄԻԵԴ-ի վճիռը (2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառվել է հենց Ադրբեջանի նկատմամբ): Մամեդովը, սակայն,  պայմանական ազատ արձակվեց այդ հայտարարությունից 7 ամիս անց, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, ապրիլին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն էին: Ըստ տարբեր գնահատականների՝ ընտրությունների ժամանակ Մամեդովը կարող էր համախմբել ընդդիմադիր ուժերին՝ դառնալով նրանց առաջնորդը, և նման սցենարը ցանկալի չէր լինի դեռ 2003թ.-ից Ադրբեջանը կառավարող Իլհամ Ալիևի համար:
Հատկանշական է, սակայն, որ Մամեդովի պայմանական ազատ արձակումը դեռևս չի նշանակում ՄԻԵԴ վճռի լիարժեք կատարում, քանզի Մամեդովի նկատմամբ մեղադրանքը դատարանը դեռևս չի չեղարկել, և նա զրկված է ազատ տեղաշարժի՝ Ադրբեջանը լքելու իրավունքից: Այս մասին արդեն իսկ բարձրաձայնել են մի շարք իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և այլն:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իլգար Մամեդովի պայմանական ազատ արձակումն առավելապես ուղղված էր միջազգային հանրության քննադատությունները հանդարտեցնելուն, և առնվազն միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանի իշխանություններն այլախոհների նկատմամբ դարձել են առավել հանդուրժող: Իլգար Մամեդվին Ադրբեջանի իշխանությունները դեռևս համարում են մեղավոր Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու համար, երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ (ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կոնտրոնի 2018թ-ի տվյալների՝ Ադրբեջանում կա 161 քաղբանտարկյալ), իշխանությունների կողմից շարունակում են հետապնդումների ենթարկվել բոլոր այլախոհները, ԶԼՄ-երը զրկված են տեղեկատվություն տարածելու ազատությունից:
Այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները Մամեդովի հետ կապված զարգացումներին արձագանքելիս հաշվի առնեն Ադրբեջանում տիրող իրավիճակը և տուրք չտան այդ երկրի իշխանությունների հերթական «բեմականացմանը»:  

Գրետա Ավետիսյան

Քաղաքագետ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search