Artsakhpress

Հասարակական

Ընթացիկ տարում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է 2.5 տոկոսով. ԱՀ գլխավոր դատախազը հրավիրել է մամուլի ասուլիս

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Արցախի Հանրապետության տարածքում 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակը:

Ընթացիկ տարում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է 2.5 տոկոսով. ԱՀ գլխավոր դատախազը հրավիրել է մամուլի ասուլիս

Ընթացիկ տարում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է 2.5 տոկոսով. ԱՀ գլխավոր դատախազը հրավիրել է մամուլի ասուլիս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Մոսիյանը հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով:
«2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 351 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 58-ով, որից բացահայտվել են 250-ը, չբացահայտված են մնացել 9-ը, իսկ քննության փուլում է գտնվում ևս 92 հանցագործություն»,- նշել է Ա. Մոսիյանը, պարզաբանելով, որ չբացահայտված 6 հանցագործություններից 5-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործության, 1-ը՝ ապօրինի ծառահատման դեպքեր են:
Գլխավոր դատախազի խոսքով՝ դրական է այն փաստը, որ ըստ վարչատարածքային միավորների Հադրութի, Շուշիի և Շահումյանի շրջաններում արձանագրված բոլոր հանցագործություններն էլ բացահայտվել են: Դեռևս չբացահայտված են մնում Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ու Քաշաթաղի շրջաններում գրանցված ընդհանուր թվով 6 դեպքերը:
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի 2018 թվականի 1-ին կիսամյակում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 4, ծանր հանցագործությունների` 29, միջին ծանրության հանցագործությունների` 144 և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 174 դեպք:
«Ողջունելի է այն փաստը, որ 2018 թվականի 1-ին կիսամյակում հանրապետության տարածքում արձանագրված 351 հանցագործության դեպքից միայն 33-ը են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, իսկ Շուշիի և Շահումյանի շրջաններում հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել»,- ընդգծել է Ա. Մոսիյանը:
Նա նշել է, որ հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ 2018 թվականի 1-ին կիսամյակում Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում:
Ա. Մոսիյանն ընդգծել է, որ ինչպես և նախորդ տարիներին, հաշվետու ժամանակահատվածում նույնպես պահպանվել է այն միտումը, որ մի շարք գողություններ կատարվել են նույն անձի կամ անձանց խմբի կողմից, ինչը ըստ նրա  վկայում է քրեածին հակում ունեցող անձանց նկատմամբ համապատասխան մարմինների կողմից ոչ բավարար հսկողություն և պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու մասին:  

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search