Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ֆրանսիական «ՍԿՐԻԲ-Փարիզ» բարեգործական կազմակերպության անդամներ Ժան-Կլոդ Սիոնիկոյին և Օրելիան:
Ֆրանսիական բարեգործական կազմակերպությունն աջակցում է արցախցի ուսանողներին
Տեղեկացնենք, որ «ՍԿՐԻԲ-Փարիզ» կազմակերպությունը հիմնվել է 2002 թվականին Փարիզում և համախմբում է փարիզյան շրջանի մի խումբ կամավորների։ Կազմակերպության նպատակն է աջակցել Արցախի սոցիալապես անապահով ուսանողներին՝ վճարելու ուսման վարձը։ Գումար հավաքելու նպատակով, կամավորները հանդես են գալիս թատերական ներկայացումներով, այդ ընթացքում հանդիսատեսը նաև Արցախին ծանոթանալու հնարավորություն է ունենում։ Ամեն անգամ կամավորներն այցելում են Արցախ՝ տեղում ծանոթանալու ուսանողների հետ և նրանց տրամադրելու ուսման վարձը։ Բարեգործական ծրագրում ընդգրկված են շուրջ 30 ուսանողներ։