Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերը կկազմեն տարեկան ավելի քան 500 մլն դոլար

ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար:

ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերը կկազմեն տարեկան ավելի քան 500 մլն դոլար

ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերը կկազմեն տարեկան ավելի քան 500 մլն դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել Է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեկջանը:
«ԱՄՆ-ը Թուրքիայի կարեւոր, բայց ոչ միակ առեւտրական գործընկերն Է: Անկարան միշտ Էլ մուտք ունի տարբեր այլընտրական շուկաներ: Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- նախարարի խոսքը մեբերել Է Anadolu գործակալությունը: Պեկջանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Search