Artsakhpress

Հասարակական

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Արցախպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտի վաճառակետերում փորձել է պարզել, թե մեկ աշակերտի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ գրենական պիտույքներ, դպրոցական հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար:

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտում գրենական պիտույքների վաճառք իրականացնող անհատ ձեռներեց  Հասմիկ  Մինասյանին  պատկանող   «Կոմպաս»    խանութի  վաճառողուհի   Կամելա  Աբրահամյանը մեզ  հետ  զրույցում    տեղեկացրել   է, որ  տետրերի գները տատանվում են 28-350 դրամի սահմաններում, գրիչներինը՝ 50-250-ի, իսկ դպրոցական պայուսակներինը՝ 3700-12.500-ի:
«Եթե   համեմատենք  նախորդ  տարվա   հետ,  պիտի  ասեմ, որ  և  տետրերի  և    դպրոցական  պայուսակների  գները   նվազել են, իսկ մնացած դպրոցական պարագաներինը, եթե չեն էլ նվազել, ապա թանկացումներ էլ չկան»,- նշել  է  Կ. Աբրահամյանը:
Դպրոցահասակ  երեխաներ  ունեցող   ծնողների  հետ ունեցած  մեր  զրույցից    էլ  պարզել  ենք, որ յուրաքանչյուր  երեխայի գրենական պիտույքներ և հագուստ գնելու  համար  անհրաժեշտ  է  40-80 հազար դրամ: Ծնողների   հավաստմամբ՝  այդ  գումարը ոչ  բոլոր   ընտանիքներին      է   հասու:
ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի    փոխնախարար Միքայել  Համբարձումյանն  էլ  ասել  է, որ  ինչպես  նախորդ  տարիներին,  այս  տարի   ևս  առաջին դասարան հաճախող երեխաներին պետական աջակցություն կցուցաբերվի: Նա  նշել  է, որ   առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր  երեխայի կտրամադրվի 20 հազարական դրամ գումար:
Նշենք նաև, որ  Ստեփանակերտում գրենական պիտույքների վաճառք իրականացնող  որոշ   անհատ  ձեռներեցներ    խուսափել  են  մեր  հարցադրումներից:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search