Լիբանանի «Gardenia Lebanese Farms» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հրավերով 2018 թվականի օգոստոսի 6-31-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ փորձուսուցման են մեկնել Զահլե քաղաքում գտնվող «Gardenia Grain D՚or» ընկերության խոշոր պահածոների գործարան: