Artsakhpress

Հասարակական

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները փորձուսուցման են մեկնել Լիբանան

Լիբանանի «Gardenia Lebanese Farms» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալի հրավերով 2018 թվականի օգոստոսի 6-31-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ փորձուսուցման են մեկնել Զահլե քաղաքում գտնվող «Gardenia Grain D՚or» ընկերության խոշոր պահածոների գործարան:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները փորձուսուցման են մեկնել Լիբանան

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  ուսանողները փորձուսուցման են մեկնել  Լիբանան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝ փորձուսուցման  առաջին երկու  շաբաթն անց  է   կացվել «Gardenia Grain D՚or» ընկերության մթերքի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների գործարանում: Ըստ   ծրագրի   նախատեսված է նաև ծանոթանալ պանրի պատրաստման, կարտոֆիլի վերամշակման և ջրի շշալցման տեխնոլոգիաններին:
Փորձուսուցման շրջանակներում տեղի   է  ունեցել   հանդիպումներ  Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ:
Տեղեկացնենք, որ  Լիբանանի «Gardenia Lebanese Farms» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը  2018  թվականի   հուլիսի 9-ին այցելել  է  Արցախ և հավանելով տեղի  բնությունը որոշել է ներդրումներ կատարել նաև Արցախում: Ընկերությունը միտում ունի մինչև 2025թ-ը Հայաստանում և Արցախում տարեկան  8 հազար տոննա ընկույզ արտադրել։ Ընկերությունն արդեն 16 հազար  պեկան   տեսակի   և  հունական    ընկուզենիների  ծառ է տնկել Հայաստանում: Նիկոլաս Աբու Ֆայսալը որոշել է Հայաստանում և Արցախում հիմնել   պեկան   տեսակի    ընկուզենու  ամենամեծ այգիները։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Search