Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտել Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել են 72 շախմատիստ այդ թվում՝ 22 գրոսմայստեր:
Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտել Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և միանգամից մեկ միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից:
Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաև 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը 6 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացել է նաև կայծակնային մրցաշար, որում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել 2-րդ հորիզոնականը: