Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել

Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2018թ-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ գրանցել է 21,7% աճ, իսկ ընդհանուր առմամբ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աճը կազմել է 7,2%:

Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել

Հայաստանի ՀՆԱ-ն 2-րդ եռամսյակում 21,7% աճ է գրանցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ նախնական ցուցանիշների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,5 տրլն դրամ կամ մոտ 5,1 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ 2017թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 2,2 տրլն դրամ կամ 4,5 մլրդ դոլար:
Կիսամյակային ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությանը բաժին է ընկնում 11%-ը կամ 282,3 մլրդ դրամ, առևտրին՝ ևս մոտ 11%-ը կամ 276,6 մլրդ դրամ, անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 10% կամ 240,3 մլրդ դրամ, գյուղատնտեսությանը՝ 9% կամ 229,3 մլրդ դրամ:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատականներով՝ 2018թ-ի ընթացքում ՀՆԱ աճը կազմելու է 4,5-6,5%, իսկ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ 4,1%:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Search