Artsakhpress

Մշակույթ

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին ակումբ են դարձրել

Արեւելյան Հնդկաստանի Դխուբրի քաղաքում գտնվում է հին հայկական եկեղեցի, որն այսօր գործում է որպես ակումբ:

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին ակումբ են դարձրել

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին ակումբ են դարձրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «The Telegraph India»-ն:
Հոդվածում նշվում է, որ հայկական եկեղեցին իր խորհրդավոր անցյալով եւ յուհատուկ ճարտարապետությամբ սրբազան մի բան էր դարձել Դխուբրի քաղաքի բնիկների համար:
«Դխուբրին որպես նավահանգիստային քաղաք երկրի ամենահեռավոր շրջաններից գրավում էր տարբեր ազգության մարդկանց այդ թվում հայերի»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշում է հեղինակը:
Հայերը Հնդկաստան են ժամանել բրիտանացիներից առաջ: Նրանք հաստատվել են Քերալա եւ Բենգալիա նահանգներում, որտեղ առեւտրային ավանդ են թողել Կալկաթա քաղաքի գործունեության մեջ: Նրանք օգնել են կառուցել ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը:
Ասամի ժառանգության պահպանման հասարակությունը, որը զբաղվում է նահանգի նախագաղութային կառույցների փրկությամբ եւ պահպանությամբ, վերջերս կիսվել է հայկական եկեղեցու լուսանկարով, որը հետաքրքրություն  է առաջացնում արվեստի սիրահարների մոտ:
 «Ասամի պատմության մեջ ինտրիգային գլուխ է բացահայտվում: Մինչ այսօր հայտնի էր միայն, որ նախագաղութային շրջանում հայերը Բենգալիայում մեծ համայնք ունեին: Հարկավոր է իմանալ, թե հայերն ինչ ազդեցություն են ունեցել Դխուբրի շրջանի վրա», - ասում է համայնքի քարտուղար Ջայանթա Շարման:
Հեղինակի խոսքով եկեղեցու գաղտնիքի բանալին տարեց մարդիկ են, որոնցից շատերը ականատես են եղել, թե ինչպես է առաջացել հայկական ժառանգությունը:
Պատմության ականատեսներից մեկը 80-ամյա գրող Ս. Կ. Բոզեն է, որը ծնվել է Դխուբրիում եւ տեսել է հայկական կառույցները, այդ թվում գերեզմանատունը:
 «Եկեղեցուց 50 մետր այն կողմ գերեզմանոց էր: Ես հիշում եմ 12-15 հայկական գերեզմաններ, այդ թվում երկու երեխայի գերեզման: Դա նշանակում է, որ այստեղ շատ հայեր են եղել: Դրանք հավանաբար առեւտրականներ էին, որոնք կարող էին XVIII դարում կամ  XIX դարի սկզբին գալ Դխուբրի: Բայց գերեզմանոցն այլեւս չկա: Դրա տեղում ժամանակակից շենքեր են կառուցել: Միայն հնագույն արձանագրությունները կարող են այդ մասին ճշգրիտ տեղեկատվություն տալ», - ասում է Բոզեն:
Նշվում է, որ բրիտանացիները հայկական հին եկեղեցին ակումբի են վերածել, որը անկախությունից հետո հայտնի է դարձել որպես  «Կանանց ակումբ» (Ladies' Club):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

«Շանթ-2018». զորավարժության շրջանակում պատերազմ հայտարարելու մասին որոշում է ընդունվել

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Ադրբեջանը Նախիջեւանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը

Արցախ այցելած զբոսաշրջիկները տպավորված են արցախյան գինու փառատոնով

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը (լուսանկարներ)

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ադրբեջանը հայտարարաել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին

«Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ը արցախյան շուկայում կընդլայնի իր տեսականին

Search