Artsakhpress

Քաղաքական

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ:

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Արցախցիների մասնակցությունը հանրահավաքին միտված էր հենց հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին:

Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից: Մենք միացանք այդ հանրահավաքին, քանի որ կարծում ենք, որ պատմության այսպիսի վճռական փուլերում մեր ազգը պարտավոր է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ... Բազմաթիվ արցախցիների ներկայությունն այնտեղ ուղղված էր ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ խմբերի, այլ՝ հանուն մեր միասնական հայրենիքի ավելի անվտանգ, արդար ու բարեկեցիկ ապագայի: Դրանով մենք փաստեցինք, որ Արցախը ո՛չ «հեղափոխական» է, ո՛չ «հակահեղափոխական», պարզապես սրտացավ է հայության ճակատագրի նկատմամբ, իսկ անտարբերությունը, իմ համոզմամբ, մեծ մեղք է սեփական հայրենիքիդ ու սերունդներիդ հանդեպ: Ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը, ես և ԱՀ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ քանիցս հայտարարել ենք, որ անվերապահորեն սատարում ենք Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման հարցում:

Ուստի, մենք ակնկալում և պահանջում ենք, որ որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև: Սա մեկ հայրենիք է, մեկ ազգ եվ մեկ պայքար, իսկ արհեստական տարանջատման փորձեր անողները՝ հակահայրենիք մարդիկ...

Երկրորդ՝ ուրախ էի վերստին լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ պնդումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝

• Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը,

• Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի,

• Հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում:

Այս հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ արցախցիների գերակշիռ մեծամասնության վստահությունն արդարացված է:

Երրորդ՝ մենք համոզված ենք, որ հայոց հայրենիքում, հիրավի, կտիրի միասնականության և սիրո ոգին՝ հիմնված արդարության, բոլորի արժանապատվության և ժողովրդավարական սկզբունքների վրա: Ատելության և նիհիլիզմի ճամփան ոչ ոքի երբեք լավ տեղ չի հասցրել, այնպես որ սերը, համերաշխությունն ու բազմակարծությունը այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաջողության հասնել նշել է Ա. Հարությունյանը` թողնելով նաև հետգրություն. «Քանի որ շատերն են շահարկում ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրի թեման, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ այդ խնդրագրին միացել են «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ պատգամավորներ իրենց անձնական նախաձեռնությամբ, իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը միացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ առաջին նախագահ Քոչարյանի հետ ինքն աշխատել է ԱԺ նախագահի կարգավիճակում: Տեղեկացնեմ, որ նույն Արթուր Թովմասյանը երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի գործի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք քանիցս հայտարարել ենք, որ մեր պատմության այդ ամոթալի էջը պետք է վերջնականորեն բացահայտվի և փակվի՝ հասնելով բոլոր մեղավորների պատշաճ պատասխանատվությանը: Մնացածը ՀՀ արդարադատության համակարգի որոշելիքն է»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search