Artsakhpress

Սփյուռք

Ամերիկայի հայկական թանգարանը եւ Գլենդելի խորհուրդը համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել

Ամերիկայի հայկական թանգարանի ներկայացուցիչները եւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել:

Ամերիկայի հայկական թանգարանը եւ Գլենդելի խորհուրդը համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել

Ամերիկայի հայկական թանգարանը եւ Գլենդելի խորհուրդը համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 19 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորագրման արարողությանը ներկա է եղել Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը: «Այսօր Գլենդելի համար մեծ օր է, եւ մենք ուրախ ենք, որ Ամերիկայի հայկական թանգարանի ապագա տունը կլինի մեր քաղաքում», - ասել է  Սինանյանը:
Քաղաքային խորհրդի անդամ Պոլա Դիվայնը ընդգծել է, որ թանգարանը կդառնա քաղաքի մարգարիտը, որով նրանք բոլորը կհպարտանան, news.am-ի փոխանցմամբ, հաղորդում է «Los Angeles Times»ը:
Գործադիր նախագահ Պերճ Կարապետյանի խոսքով, թանգարանի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի: Թանգարանում կլինի թատրոն, ուսումնական կենտրոն, ցուցադրական խոհանոց եւ սրճարան:
Ավելի վաղ Գլենդելի խորհուրդը որոշում էր կայացրել թանգարանի համար  55 տարով տարածքի  վարձակալման մասին: Վարձի վճարը տարեկան կկազմի 1 մլն դոլար:
Միջոցառման ընթացքում խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը նշել է, որ այս կենտրոնը նախատեսված է երեխաների համար, ինչպես նաեւ այսօրվա եւ ապագայի բնակիչների համար, որտեղ նրանք կարող են իմանալ «որտեղից են եկել հայերեը եւ ուր են գնում»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Սարսանգից մինչև Մարտակերտ նոր ջրանցք կկառուցվի, կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար. Արայիկ Հարությունյանը՝ խոշորամասշտաբ ծրագրի մասին

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Բակո Սահակյանը հետևել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին

Նախագահ Սահակյանը ստորագրել է օրենքներ

Search