Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:
Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ
«Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ), Արամ Խաչատրյանը (ծնվ. 1981թ). Արփինե Մամյանը (ծնվ 1986թ). Մարիա Հանյանը (ծնվ. 1989թ), Անդրանիկ Գինոսյանը (ծնվ. 1995թ.) և 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին: