Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը հրաժարվել Է պաստոր Բրանսոնի ազատումը կապակցել Halkbank-ի տուգանքների հետ. The Wall Street Journal

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել Է տնային կալանքից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման հարցը կապակցել թուրքական Halkbank բանկի նկատմամբ հետաքննության դադարեցման հետ:

ԱՄՆ-ը հրաժարվել Է պաստոր Բրանսոնի ազատումը կապակցել Halkbank-ի տուգանքների հետ. The Wall Street Journal

ԱՄՆ-ը հրաժարվել Է պաստոր Բրանսոնի ազատումը կապակցել Halkbank-ի տուգանքների հետ. The Wall Street Journal

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20 ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Սպիտակ տանը նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ պաստորին ազատելու Վաշինգտոնի պահանջների կապակցույթամբ թուրքական կողմը, «ձգտելով հասնել պատասխան քայլի», խնդրել Է ԱՄՆ-ին՝ ավարտել հետաքննությունը Halkbank-ի նկատմամբ»: ԱՄՆ-ում նրան միլիարդավոր դոլարների տուգանքներ են սպառնում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտման համար: Ինչպես նշվում Է հրապարակման մեջ, ԱՄՆ-ը հրաժարվել Է այդ առաջարկությունից, ինչը «պայմաններ կստեղծի արդեն այս շաբաթ ԱՄՆ-ի կողմից Անկարայի դեմ սահմանափակիչ միջոցների հերթական շարքի ընդունման համար»:

Ինչպես ճշտել են աղբյուրները, «ԱՄՆ-ը Թուրքիային հասկանալ Է տվել, որ երկների միջեւ վիճելի հարցերը, այդ թվում՝ Halkbank-ի նկատմամբ տուգանքները, չեն քննարկվի, քանի դեռ չեն ազատել Բրանսոնին»: «ՆԱՏՕ-ի գծով իսկական դաշնակիցը նախեւառաջ չԷր ձերբակալի Բրանսոնին»,- նշել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել Է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Դա Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտի՝ պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն Էր:

Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել Է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Նա նշել Է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել Է Միացյալ Նահանգներից», ընդսմին Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում Է»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող Է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: «Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search