Օգոստոսի 20-ին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերին հաջողվել Է հասնել այն երեք ավտոբուսների 149 ուղեւորների ազատման, որոնց ավելի վաղ տիրացել Էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները:
Աֆղանստանի իշխանություններն ազատել են թալիբների կողմից առեւանգված 149 ուղեւորների
Միեւնույն ժամանակ ուղեւորներից 21-ը գերի են մնում, հայտնել են իշխանությունները: Օգոստոսի 20-ին ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ զինյալները Աֆղանստանի հյուսիսում գրավել են երեք ավտոբուս, որոնցում, նախնական տվյալներով, գտնվում Է մոտավորապես 150 ուղեւոր:
Միջադեպը տեղի Է ունեցել Կունդուզի նահանգի Խան Աբադի շրջանում:
Ավելի ուշ «Թալիբան»-ի ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել Է, որ շարժումը մտադիր Է ազատ արձակել ավտոբուսներում գտնվող խաղաղ բնակիչներին, բայց գերի պահել աֆղանական անվտանգության ուժերի զինծառայողներին, որոնք եղել են ուղեւորների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: