Artsakhpress

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Չելսիի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խաղում:

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Չելսիի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Չելսիի» դեմ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկն ավարտվել է դարպասի գրավումով: Մխիթարյանի 35 փոխանցումներից թիմակիցներին հասել է 71.4 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 5 առանցքային փոխանցում, 3 անգամ հաղթել օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել մրցակցին ու 2 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում եւս մրցակիցը չի խախտել կանոնները: Արդյունքում՝ նա ստացել է 8.47 գնահատականը, ինչն ամենաբարձրն է «Արսենալի» կազմում:
Հիշեցնենք, որ «Չելսիի» խաղադաշտում կայացած խաղում Մխիթարյանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, սակայն «Արսենալը» պարտվել էր 2:3 հաշվով եւ առանց միավորի 17-րդ տեղում է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search