Artsakhpress

Ռազմական

ԱԿ-308 նոր ինքնաձիգը կցուցադրվի «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում

«Կալաշնիկով» կոնցեռնը «Արմիա-2018» ֆորումի ժամանակ կցուցադրի «Կալաշնիկովի ԱԿ-308» ինքնաձիգը, որն ունի 7,62 մմ տրամաչափ:

ԱԿ-308 նոր ինքնաձիգը կցուցադրվի «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում

ԱԿ-308  նոր ինքնաձիգը կցուցադրվի «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 20 ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է rg.ru-ն, կոնցեռնը գործարանում նախնական փորձարկումների է պատրաստվում:
Ինքնաձիգի նախատիպը պատրաստվել է ԱԿ-103 ինքնաձիգի հիման վրա՝ օգտագործելով 7,62х51 մմ փամփուշտը՝ ԱԿ-12 ինքնաձիգի տարրերով և կառուցվածքային հանգույցներով:
Նոր ինքնաձիգի քաշը դատարկ պահատուփերով 4,3 կգ է, որը տեղավորում է 20 փամփուշտ:
Զենքի ամբողջ երկարությունը 880-940 մմ է, փողինը՝ 415 մմ: ԱԿ-308-ն  ունի դիոպտրիկ նշանոց և երկարությամբ ծալվող և չորս դիրքի կիրառմամբ կոթ: Հնարավոր է տեղադրել սվին-դանակ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search