Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում:
Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: