Թբիլիսիում օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով վիրավորների մասին նոր տեղեկություններ են հայտնի:
Մանրամասներ Թբիլիսիում խոշոր վթարի հետեւանքով հայ վիրավորների մասին. կան ծանր վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) եւ Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: